տուն Լուրեր Դևիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վատագույն վարչապետներից մեկն է

Դևիդ Քեմերոնը Մեծ Բրիտանիայի վատագույն վարչապետներից մեկն է

122
0

david-cameron-global-economy

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը համարվել է ժամանակակից բրիտանական պատմության վատագույն վարչապետներից մեկը: Այս մասին են վկայում Woodnewton Associates ընկերության հետ համատեղ Լիդսի համալսարանի կողմից իրականացված հարցման տվյալները. գրում է The Independent-ը:

Քեմերոնը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի վերջից 3-րդ հորիզոնականը:

Աղյուսակը գլխավորում են Էթթլի Կլեմենտը, Մարգարետ Թետչերը և Թոնի Բլերը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Երկաթե լեդիի» ծննդյան օրն է: Թետչերը կդառնար 91 տարեկան: