տուն Քաղաքական Միջազգային Դևիդ Բեքհեմը կնկարահանվի Գայ Ռիչիի ֆիլմում

Դևիդ Բեքհեմը կնկարահանվի Գայ Ռիչիի ֆիլմում

123
0

article-0-1760D7B4000005DC-957_634x385

Անգլիայի հավաքականի նախկին առաջատար, անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը կնկարահանվի Գայ Ռիչիի նոր ֆիլմում, որի սյուժեում ընկած է թագավոր Արթուրի և Կլոր սեղանի ասպետների թեման: Այս մասին գրում է The Daily Express-ը:

Անգլիացի ֆուտբոլիստը ստացել է երկրորդական դեր, որը առանցքային դերակատարություն է ունենալու քարի մեջից Էքսկալիբուր թուրը հանելու դրվագում: Ֆիլմը կթողարկվի 2016 թվականի հուլիսին: Ֆիլմում կնկարահանվեն Ջուդ Լոուն, Էրիկ Բանան, Անաբել Ուոլիսը: Թագավոր Արթուրին կմարմնավորի Չարլի Հանեմը: