Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրն է հանձնել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող է հանդիսանալ 2018թ.-ի նոյեմբերին ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ-ի միջև կնքված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
Առանձնակի նշվել են զբոսաշրջության, առևտրի ոլորտները, կարևորվել է փորձագիտական ու գործարար շրջանակների միջև կապերի հաստատումն ու խորացումը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում հայկական համայնքի ունեցած պատմական դերին: