տուն Լուրեր Դեռ որոշում չկա. Հայկ Մարությանը՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին

Դեռ որոշում չկա. Հայկ Մարությանը՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին

75
0

Լրագրողներն այսօր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին հարցրին՝ արդյոք կառաջադրվի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով: «Այս պահին ոչ մի որոշում չկա»՝ ասաց Երեւանի քաղաքապետը:

Ինչո՞ւ Երեւանի ավագանու 3 անդամ հրաժարվեցին մանդատից: «Անցել են այլ աշխատանքի քաղաքապետարանում եւ  վարչական այլ շրջաններում»,- ասաց  Երեւանի քաղաքապետը:

Ինչ վերաբերում է կարմիր գծերին, Հայկ Մարությանն ասաց, որ պետք է ընդունել  այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի բոլորին: