տուն Լուրեր Դեռ որքա՞ն կարող եք աշխատանքից հետո ցեմենտ-բետոն անելով ընտանիք պահել. Փաշինյանը՝ ոստիկաններին

Դեռ որքա՞ն կարող եք աշխատանքից հետո ցեմենտ-բետոն անելով ընտանիք պահել. Փաշինյանը՝ ոստիկաններին

123
0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ կոչ արեց ոստիկաններին միանալ իրենց համաժողովրդական շարժմանը:

«Սիրելի՛ ոստիկաններ, այս շարժումը չի մարելու: Երբ հասնենք Բաղրամյան 26, վա՛յր դրեք ձեր վահանները և մահակները ու միացե՛ք մեզ: Խորհրդակցե՛ք ձեր ընտանիքների հետ, նրանց հարցրեք, որ այս մարդիկ հասնեն Բաղրամյան 26՝ տանք նրանց ջարդուփշո՞ւր անենք, թե՞ միանանք շարժմանը:

Ոստիկանը շաբաթ-կիրակի կգնա՞ ցեմենտ-բետոն կանի, տեսնո՞ւմ եք` ինչի են հասցրել այս երկիրը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի կոչից հետո նրան մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ խնդրելով  դադարեցնել նման կոչերը: