տուն Արցախ Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ

Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ

117
0

Արցախի Հանրապետության օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։
Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»։