Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը ներողություն է խնդրել Twitter-ում արված ռասիստական գրառման համար, որում ավիաընկերությունը շնորհավորում էր ԱՄՆ-ի հավաքականի հաղթանակը Գանայի նկատմամբ Մունդիալ 2014-ում:
Ավիաընկերության շնորհավորանքն ուղեկցվում է երկու լուսանկարով, որոնցից մեկում Ազատության արձանն է, որը խորհրդանշում է ԱՄՆ-ն, մյուսում` ընձուղտ, որը խորհրդանշում է Գանան: Շատ օգտատերեր քննադատել են Delta Airlines-ին այս հրապարակման համար: Մի շարք օգտատերեր նույնիսկ նշել են, որ ընձուղտներ չկան Գանայում:
Delta Airlines-ը ներողություն է խնդրել իր այս հրապարակման համար: Սակայն ներողութուն խնդրելիս էլ «նախորդ» հրապարակումը անվանվել է «արժեքավոր» հրապարակում, քանի որ անգլերեն «previous» բառում թույլ է տրվել տառասխալ` «precious»: