տուն Քաղաքական Միջազգային Dell նոթբուքերից կատվի մեզի հոտ է գալիս

Dell նոթբուքերից կատվի մեզի հոտ է գալիս

164
0

dell17RSPECIAL

Associated Press գործակալութոյւնը փոխանցում է, որ Dell ընկերության արտադրության Dell Latitude 6430u նոթբուքերից տհաճ հոտ է գալիս, որը նման է կատվի մեզի հոտին։ Բավականին թանկ գին ունեցող այս համակարգիչների տերերը սկսել են հաճախ նման բոողքներ ներկայացնել։ Նրանք կարծում են, որ հոտը գալիս է ստեղնաշարից։ Ընկերությունում, իմանալով այս խնդրի մասին, համակարգիչներից օգտվողներին խորհուրդ են տվել մաքրել այն փափուկ կտորի միջոցով։ Սակայն դա չի օգնել։

Dell ընկերությունն այս «անսարքությունը» բացատրել է համակարգիչների հավաքման գործընթացում տեղի ունեցած խնդրով, և կոչ է արել դիմել տեխնիկական սպասարկման կենտրոններ։ «Համակարգիչը շատ լավն է, սակայն այնպիսի հոտ է արձակում, կարծես կատվի զուգարանի մոտ է հավաքվել», — գրել է օգտատերերից մեկը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here