Armtimes.com-ը գրում է.
Իսպանացի աշխարհահռչակ ֆուտբոլային մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է: Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած, «Ռեալ Մադրիդի» հետ Չեմպիոնների լիգայում ու Լա լիգայում հաղթած մասնագետն այսօր՝ հունիսի 18-ին, դասախոսություն է կարդալու հայաստանցի մարզիչների համար: Մինչեւ դասախոսությունը նա պատասխանեց լրագրողների հարցերին:
— ՀՀ հավաքականը չի կարողանում հայտնվել աշխարհի առաջնությունում: Ի՛նչ պետք է անի մի փոքր Իսպանիային նմանվելու համար:
— Նախ պետք է շնորհավորել Հայաստանի ֆոտբոլի ֆեդերացիային եւ հավաքականին վերջին 2 հաղթանակների կապակցությամբ, ինչը վստահաբար շանս է: Կարծում եմ՝ սա շատ լավ պահ է հայկական ֆուտբոլի համար: Հայկական ֆուտբոլը պետք է կամաց-կամաց առաջ գնա: Երիտասարդները պետք է համբերություն ունենան զարգանալու համար: Այս վերջին հաղթանակներն էլ վստահություն են ներշնչում, սակայն միեւնույն ժամանակ դրանցից հետո նրանցից պահանջներն ավելի մեծանալու են:
— Ի՞նչը ստիպեց գալ Հայաստան:
— Ինչպես գիտեք, ընկեր ունեմ, որի հետ երկար տարիներ աշխատել ենք «Ռեալ Մադրիդում» ու Իսպանիայի հավաքականում: Ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոն է: Շատ պատրաստված անձնավորություն է: Սա նրա, ինչպես նաեւ ՀՀ հավաքականի մարզչի հետ ունեցած հարաբերությունների արդյունք է: Դրա համար ենք այստեղ:
— Հայաստանի մասին Ձեզ ի՞նչ են պատմել Խավյեր Մինյանոն եւ Խինես Մելենդեսը եւ ինչպիսի՞ն են առաջին տպավորությունները:
Մանրամասն՝ այստեղ