տուն Լուրեր Դեկտեմբերի 6-ին մենք քվեարկելու ենք Ղարաբաղի հարցը. Բագրատյանը մեղադրանքներ հնչեցրեց

Դեկտեմբերի 6-ին մենք քվեարկելու ենք Ղարաբաղի հարցը. Բագրատյանը մեղադրանքներ հնչեցրեց

83
0

hrant

Օրենսդիր մարմնում շարունակվում է նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցելը թույլատրող օրենքի նախագծի քննարկումը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում ընգծեց՝  դա երկորդական հարց է, շատ ավելի կարևոր գործընթացներ են տեղի ունենում:

«Ինձ համար՝ դեկտեմբերի 6-ին մենք քվեարկելու ենք Ղարաբաղի հարցը: Սահմանադրությունը փոխում ենք, որպեսզի կարողանանք մի քանի շրջան զիջել: Մի համոզեք ինձ ձեր պառլամենտական համակարգով, նման բան չկա»,- նշեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է բնակչության թվին, ասաց՝ կան պարզ մեխանիզմներ՝ պարզելու համար, թե քանի՞ մարդ է բնակվում ՀՀ-ում. «Պետության կամքը բացակայում է պարզելու համար, թե քանի ընտրող ունի: Գոյություն ունեն հասարակ բանաձևեր բնակչության թիվը ճշտելու համար: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում հնարավոր է մեկ ամսում ստեղծել համակարգ, երբ հրապարակում վառվի թիվ եւ  ամեն մարդու մտնելով ու դուրս գալով մենք կիմանանք՝ Հայաստանում քանի մարդ կա:  Վիճակագրական  վարչությունը ներկայացնում է, որ ՀՀ մշտական բնակչությունը 2. 870 000 է, երեկ մեզ ասվում էր, որ ՀՀ-ում կա 2.5 մլն ընտրող: Հանրապետության բնակչության թիվն ստուգելու համար բավական է մահացած մարդկանց թիվը բազմապատկել միջին տարիքի հետ»:

Բագրատյանի հաշվարկներով բնակչության թիվը 2.5 մլն-ից ցածր է:

Վրդովված անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, որը նաեւ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է. «Գագիկ Հարությունյանի պահվածքն  ընդհանրապես է անընդունելի է. Ինչ գործ ունի Սահմանադրական դատարանի նախագահը նման բաներ հետ, էլ ինչ չեզոքության մասին է խոսքը: Ընդհանրապես հոգնեցրեց հանրապետությունը լցնելով իր ազգական պաշտոնյաններով եւ անձնական հարցերով: Մի օր որ պրծնենք այդ ամենից կարող է իսկապես երկիր դառնանք: Այս մարդիկ  հոգնեցրել են մեզ: Կամ ի՞նչ գործ ունի վարչապետը շտաբի պետի պաշտոնում: Թողեք մի անգամ այս ժողովուրդը քվեարկի: Շատ լուրջ խաղի մեջ եք մտնում, գուցե ձեզնից շատերը գլխի չեն էլ ընկնում ինչ է կատարվում: Սաղ երգերը երգել ենք, մնացել է սարի սմբուլը: Մենք փոսի մեջ ենք:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ, բնականաբար, կատարեց ելույթի հետ կապված իր դիտարկումները. «Խնդրում եմ Ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն մի ներկայացրեք: Մի մեղադրեք մեզ Ղարաբաղը հանձնելու մեջ: Գագիկ Հարությունյանի հետ կապված էլ անձնական վիրավորանքներ մի հնչեցրեք, ինքը մեր Սահմանադրական դատարանի նախագահն է»: