տուն ժամանց Դեկտեմբերի 31-ին հայ աստղերը կաշխատեն

Դեկտեմբերի 31-ին հայ աստղերը կաշխատեն

118
0

Հայտնի հայերն հետզհետե հստակեցնում են, թե ով, որտեղ է դիմավորելու կամ աշխատելու Նոր տարվա գիշերը։ Ահա տեղեկատվություն նրանցից մի քանիսի ծրագրերի մասին։
Եվ այսպես, Նունե Եսայանը հրավիրում է իր հետ միասին նշելու տոնական գիշերը “Հավանա” ռեստորանային համալիրում։
“Փարվանա” ռեստորանում ելույթ կունենան Լիլիթ Կարապետյանը, Ռուզան Ավետիքյանը եւ մի շարք այլ հայտնի ռաբիս երգիչներ։ Երեկոն կվարեն “Վիտամին ակումբի” Վաչեն եւ Զառան։
Սարոն, Սոնա Շահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը եւ “Բելլաջիո”-յի մշտական կատարողներն Ամանորի գիշերը կլինեն համանուն ռեստորանում։
“Ռեինկարնացիա” խմբի տղաները Նոր տարվա գիշերը կաշխատեն Թեհրանում։
Երգչուհի Գաբի Գալոյանի ազգային-հայրենասիրական երգերի բոլոր սիրահարներին հրավիրում է իր հետ միասին Նոր տարին դիմավորելու Արաբական Էմիրություններում՝ ավելի կոնկրետ Դուբայում։
Դեկտեմբերի 31-ին “Փարավոն” հանգստի և ժամանցի համալիրում Նոր Տարին կդիմավորեն Սևակ Խանաղյանը, Արամ Mp3-ը, Գարիկ Պապոյանը և Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև “Փարավոն” բենդը: Երեկոն կվարի Արսեն Գրիգորյանը։

“Armcomedy”-ի Նարեկն ու Սերգեյը, ինչպես նաեւ dj-ներ Ocean-ը եւ Smoke-ը նույնպես կաշխատեն Ամանորի գիշերը։ Տղաները տոնական միջոցառում են կազմակերպում Երեւանի “Ռեդիսոն” հյուրանոցում։

Ռազմիկ Ամյանն ու Մարտին Մկրտչյանը միասին կլինեն Մոսվկայի «Գոլդեն Փելես» համալիրում։