տուն Լուրեր Դեկտեմբերի 31-ից Ուորլիքն այլևս չի լինի ԵԱՀԿ-ի համանախագահ (լուսանկար)

Դեկտեմբերի 31-ից Ուորլիքն այլևս չի լինի ԵԱՀԿ-ի համանախագահ (լուսանկար)

107
0

15175579_10209346583753958_719156033_n

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ս.թ. դեկտեմբերի 31-ին հրաժարական կտա. այս մասին Ուորլիքը գրել է իր թվիթերյան էջում:

Պաշտոնյան պատրաստվում է գործընկեր դառնալ Egorov Puginsky Afanasiev & Partners ռուսական իրավաբանական ընկերությունում:

«Ես գործընկեր եմ դառնալու Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»,- գրել է ամերիկացի դիվանագետը:

Ուորլիքն իր գրառման մեջ ընդգրկել է Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերության պաշտոնական կայքէջի հղումը, որտեղ հաղորդվում է, որ նա միանալու է ընկերության թիմին Վաշինգտոնում 2017-ի հունվարին:

Ըստ հաղորդագրության` Ուորլիքը պատասխանատու է լինելու Միացյալ Նահանգների և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական և հանրային քաղաքականության հարցերով:

15135627_10209346574553728_205595271_n