ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ս.թ. դեկտեմբերի 31-ին հրաժարական կտա. այս մասին Ուորլիքը գրել է իր թվիթերյան էջում:
Պաշտոնյան պատրաստվում է գործընկեր դառնալ Egorov Puginsky Afanasiev & Partners ռուսական իրավաբանական ընկերությունում:
«Ես գործընկեր եմ դառնալու Ռուսաստանի ամենամեծ և հեղինակավոր իրավաբանական ֆիրմայում»,- գրել է ամերիկացի դիվանագետը:
Ուորլիքն իր գրառման մեջ ընդգրկել է Egorov Puginsky Afanasiev & Partners ընկերության պաշտոնական կայքէջի հղումը, որտեղ հաղորդվում է, որ նա միանալու է ընկերության թիմին Վաշինգտոնում 2017-ի հունվարին:
Ըստ հաղորդագրության` Ուորլիքը պատասխանատու է լինելու Միացյալ Նահանգների և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման, օրենսդրական և հանրային քաղաքականության հարցերով: