Դեբալցևոյի անցումը ռուսամետ անջատողականների հսկողության տակ զգալիորեն սահմանափակում է Պետրո Պորոշենկոյի հնարավորությունները Մոսկվայի և արևմուտքի հետ շփումներում: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Լրատվականի փոխանցմամբ՝ Դեբալցևոյի անկումը խոսում է այն մասին, որ «սրանով ամեն ինչ չի ավարտվի և Ուկրաինայի տրոհումը շարունակվելու է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 16 ժամ տևած բանակցություններից հետո Մինսկի Անկախության պալատի մեծ սրահում պայմանավորվել էին հրադադար հաստատել, որը մեկնարկել է փետրվարի 15-ին 00:00-ին:
Անջատողականները, սակայն, չէին դադարում կրակել Դեբալցևոյում, քանի որ քաղաքը համարում էին իրենց տարածքը: Երեկ Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության բանակի շտաբի ներկայացուցիչ Էդուարդ Բաստուրինը հաղորդել էր, որ ապստամբներն իրենց հսկողությունն են հաստատել Դեբալցևո քաղաքի ողջ տարածքի նկատմամբ:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, իր հերթին, հայտարարել էր, որ քաղաքը լքել է շուրջ 2500 զինծառայող և 300 միավոր զինտեխնիկա: