Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն դիմել է Գերմանիային՝ խնդրելով աջակցել Անկարայի եվրաանդամակցության ջանքերին: Այս մասին նա հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի կառավարության ղեկավարը իր պաշտոնակալումից հետո առաջին անգամ է այցելում Գերմանիա: Նա հույս է հայտնել, որ «Թուրքիան ինչ-որ ժամանակ Եվրամիության անդամ կդառնա»:
«Դա լավ պատասխան կլիներ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տրոհել Եվրոպան», — կարծիք է հայտնել Դավութօղլուն:
Թուրքիան ԵՄ-ի անդամակցության թեկնածու է 1999-ից: Այս հարցով բանակցությունները չափազանց դանդաղ են առաջ ընթանում: