տուն Լուրեր Դավութօղլուն նշել է Թուրքիայի թշնամիներին

Դավութօղլուն նշել է Թուրքիայի թշնամիներին

68
0

Turkey's Foreign Minister Ahmet Davutoglu addresses the media in Ankara

Երեկ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ում է համարում Թուրքիայի թշնամիներ։

Ըստ Դավութօղլուի՝ այս պահին Թուրքիայի թշնամիներն են Սիրիայի գործող ռեժիմը, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և «Իսլամական պետություն» խմբավորումը։

Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով Քոբանիում ծավալվող իրադարձությունները, որի ժամանակ իսլամիստները փորձում են գրավել սիրիական քրդաբնակ այդ քաղաքը, իսկ Թուրքիան հրաժարվում է  զորքեր մտցնել այդ շրջան՝ քրդերին պաշտպանելու համար։ Ըստ Դավութօղլուի՝ Քոբանիի դեպքերը Սիրիայի ճգնաժամի մի մասն է, և մինչև սիրիական ճգնաժամի կարգավորումը Քոբանիի պաշտպանության մասին խոսք լինել չի կարող։

Ադրբեջանական մամուլը զարմացած է այս հայտարարությունից, քանի որ Հայաստանը Թուրքիայի թշնամիների շարքում չի նշվել։