տուն Քաղաքական Միջազգային Դավութօղլուն հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահին զգուշացրել է

Դավութօղլուն հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի նախագահին զգուշացրել է

106
0

ترك-برس-9_3-1024x494

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ, որի ժամանակ ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում սկսված հուզումների մասին։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։

Շուլցը նշել է, որ ինքը ներկա չի եղել նիստին և շեշտել, որ գիտի Թուրքիայում առաջացած արձագանքի մասին։ Դավութօղուն զգուշացրել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, որով Թուրքիային կոչ է արվում ճանաչել անցած դարասկզբին հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունը, կարող է վնասել Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններին։