տուն Քաղաքական Միջազգային Դավութօղլուն բացառել է Ռուսաստանի հետ հակամարտությունը

Դավութօղլուն բացառել է Ռուսաստանի հետ հակամարտությունը

127
0

116233_src

Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ, չնայած Սիրիայում Ռուսաստանի գործողություններն անհանգստություն են առաջացնում Թուրքիայում, այնուամենայնիվ, դրանք ռուս-թուրքական հակամարտության վտանգ չեն պարունակում:

«Մեր կապը Ռուսաստանի հետ բաց է մնում: Չեմ կարծում, որ մեր միջև հակամարտություն կառաջանա. Ռուսաստանը մեզ տեղեկացրել է Սիրիայում գործողություններ սկսելու մասին, բայց մանրամասներ չեն ներկայացվել: Երկօրյա ռմբակոծությունները մեզ անհանգստացնում են, քանի որ դրանց թիրախը «Սիրիայի ազատ բանակն է» եղել. հարվածներն այսպիսի թիրախներին օգտակար են «Իսլամական պետության» և կործանվող սիրիական ռեժիմի համար: Չեմ կարծում, որ չափավոր սիրիական ընդդիմության ոչնչացումն օգուտ կբերի»,-եզրափակել է Դավութօղլուն: