Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն հայտարարել է, որ զարմացած է և ապշած Արևմուտքի այն ռազմավարությունից, որը նա ընտրել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ Սիրիայում պայքարի առումով։
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ ճիշտ չի համարում Թուրքիայի կողմից զորքեր ուղարկվեն սիրիական Քոբանի, եթե արևմտյան ուժերը պատրաստ չեն անել դա։ Նրա խոսքերով՝ Թուրքիան ամբողջությամբ կմիանա ռազմական օպերացիային այն բանից հետո, երբ միջազգային կոալիցիան իր հերթին միանա Բաշար Ալ-Ասադի ուժերի դեմ պայքարին։