տուն Լուրեր Դավիթաշենում միջադեպի հետևանքով բուժօգնության է դիմել 8 մարդ (տեսանյութ)

Դավիթաշենում միջադեպի հետևանքով բուժօգնության է դիմել 8 մարդ (տեսանյութ)

145
0

Հունիսի 28-ին՝ ժամը 23.08-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ փողոցում վիճաբանություն է, և ոստիկանների շտապ միջամտության կարիք կա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը։ Քիչ անց ոստիկանության Մաշտոցի բաժնում տարբեր բժշկական կենտրոններից հաղորդել են, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 8 անձ։

Մեկնած ոստիկանները պարզել են, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Դավիթաշեն 4-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվել է վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: