Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար:
Այս առնչությամբ ՀՀ նախագահի այսօրվա՝ փետրվարի 6-ի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Դավիթ Տոնոյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նա նշանակվել է ԱԻ նախարար. Հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Տոնոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»:
Այսօր Դավիթ Տոնոյանը կհանդիպի ԱԻՆ աշխատակազմի հետ: