տուն Լուրեր Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել

Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել

104
0

Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:

Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։