տուն Հասարակություն Իրավական Դավիթ Սանասարյանի մեղադրանքը հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն

Դավիթ Սանասարյանի մեղադրանքը հիմնավորված է. ԱԱԾ տնօրեն

148
0

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին լրագրողներն այսօր հարցրին պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի մեղադրանքի մասին: «Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ նախորդ տարի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո որեւէ գործ «կարելու», գործ «սարքելու» եւ այլն՝ նման դեպքեր չեն եղել:

Վանեցյանը հորդորեց լրագրողներին մի փոքր սպասել, եւ դատարանում կծանոթանան բոլոր մեղավորներին:

Ինչո՞ւ է հեմոդիալիզի գործով մյուս մեղադրյալը՝ Սամվել Ադյանը, ազատ արձակվել: ԱԱԾ տնօրենն ասաց՝ դատարանի այդ վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան: