տուն Լուրեր Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի՛ եկեք. ինքը ձեր ՀՀԿ-ից է

Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի՛ եկեք. ինքը ձեր ՀՀԿ-ից է

134
0

Ամեն ինչում մեղադրում են «Ելքին». «Ելքը» չի հասկացել, «Ելքը» չգիտի կամ ինչ-որ բան է ուզում ցույց տալ: Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, հավելելով. «Հարգելինե՛րս, «Ելքը» խորհրդարանական լսումներին ու հանձնաժողովների նիստերին ամենաշատ մասնակցած խմբակցությունն է, մենք միշտ դահլիճում ենք, ի տարբերություն շատերի, ովքեր այստեղ մեզ քննադատում են, գալիս են իրենց խոսքն ասում, գնում են, մենք միշտ նստած ենք, ոչ մի բացակա չենք ունեցել»:

Արամ Սարգսյանը նաև նշեց, որ իրենց չհասկանալու մեջ մեղադրելն ամբողջ խորհրդարանին մեղադրել է նշանակում. «Դավիթ Հարությունյանի ասածը պարոն Կոստանյանը վերագրեց մեզ, բայց, ժողովո՛ւրդ ջան, ես համարում եմ, որ Դավիթ Հարությունյանն այսօրվա Կառավարության ամենագրագետ նախարարներից մեկն է, բայց նա «Ելք» դաշինքից չէ, ու Դավիթ Հարությունյանի մասով մեր վրա մուննաթ մի՛ եկեք, ինքը ձեր Հանրապետական կուսակցությունից է: Ու եթե ձեր անդամն ինչ-որ բաներ սխալ է ասել, էդ հարցերն իրար մեջ պարզեք»: