տուն Լուրեր Դավիթ Հարությունյանը ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն անարդյունավետ է համարում

Դավիթ Հարությունյանը ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումն անարդյունավետ է համարում

65
0

Davit-HarutyunyanՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը անարդյունավետ է համարում ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը: Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցին, Դավիթ Հարությունյանը նման առաջարկ անողներին կոչ արեց մանրամասն ուսումնասիրել ու հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ քայլ:

«Այդ տարբերակը մենք քննարկել ենք նաև նախորդ ընտրական օրենսգրքի ժամանակ: Մենք այն ժամանակ էլ քննարկել ու հասկացել ենք, որ ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը որևէ արդյունք չի տալու: Դրա համար մենք առաջարկեցինք, որ ցանկացած վստահված անձ կամ դիտորդ կարող է տեսանկարահանել այն, ինչը խնդրահարույց է համարում»,- նշեց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր ընտրատեղամասերում միասնական համակարգով տեսախցիկների տեղադրումը բազմաթիվ խնդիրներ կարող է առաջացնել:

«Պատկերացրեք տեղամասերից մեկում գիծը խափանվում է կամ ընտրողը կանգնում է տեսախցիկի առջև ու որոշ ժամանակ չի հեռանում: Այս ամենը շատ կասկածների տեղիք է տալու: Դրա համար եմ ասում, լավագույն լուծումը կլինի, եթե պահպանենք գործողը, որ վստահված անձինք և դիտորդները կարող են տեսանկարահանել այն, ինչ ցանկանում են»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը: