տուն Հասարակություն Իրավական Դատախազությունն ուսումնասիրում է քաղաքապետարանում հայտնաբերված կեղծարարությունը (լուսանկարներ)

Դատախազությունն ուսումնասիրում է քաղաքապետարանում հայտնաբերված կեղծարարությունը (լուսանկարներ)

118
0

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում է Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումները: AraratNews.am-ի հետ զրույցում գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հրապարակումներն ուսումնասիրվում են:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտում է:

Ավելին, Yerevan.am պաշտոնական կայքում կեղծ տեղեկություններ են հրապարակվել․ պարգևատրումների մասին փաստացի գոյություն ունեցող կարգադրությունների հերթական համարների տակ կայքում հրապարակվել են այլ՝ բոլորովին ուրիշ բովանդակությամբ փաստաթղթեր (տե՛ս՝ լուսանկարներում):

50730758_10215024399429162_3885411390885724160_n 50921726_10215024399389161_380974774660104192_n 51195354_10215024398629142_2786986342590971904_n

Նկատենք, որ տվյալ պարագայում գործ ունենք պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հետ: