տուն Լուրեր Բլոգ Դատախազությունը վերացրել է «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՔԾ-ի որոշումը

Դատախազությունը վերացրել է «Էլեկտրիկ Երևանի» գործով ՀՔԾ-ի որոշումը

103
0

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն «Ֆեյսբուքում» գրել է.

«Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երևանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Մենք շարունակելու ենք ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին»: