Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ բողոքն առաջին ատյանի դատարանում քննել է դատավոր Ռոբերտ Պապոյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանի բողոքը քննել է դատավոր Աննա Դանիբեկյանը: Արձանագրելով Գևորգյանի և Քոչարյանի իրավունքների խախտման փաստը` երկու դատարաններն էլ վարույթն իրականացնող մարմնին չեն պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ դատական ակտիերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր. Գևորգյանի և Քոչարյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան:
Արմեն Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանում դատախազության բողոքի գործը մակագրվել է դատավոր Կարեն Մարդանյանին: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանից էլ տեղեկացանք, որ Քոչարյանի գործով բողոքը մակագրվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում