Երկու դատախազի կողմից ավագ քննիչին ծեծելու վերաբերյալ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվել: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Հաղորդում ներկայացվել է: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն հանգամանքներն ստուգելու նպատակով»,- նշեց Աբրահամյանը:
Նշենք, որ տեղեկությունների համաձայն` ծեծկռտուք է տեղի ունեցել ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջև: