տուն Լուրեր Դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վահե Գրիգորյանը՝ «Իմ քայլում» ընկերներ ունենալու մասին

Դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վահե Գրիգորյանը՝ «Իմ քայլում» ընկերներ ունենալու մասին

132
0

Ազգային ժողովում քննարկվում է ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանի հարցը։ Իր ելույթի ընթացքում Գրիգորյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ ինքը ընկերական հարաբերություններ ունի մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

«Ես չեմ թաքցնելու և ցանկություն էլ չունեմ թաքցնելու, որ ընկերներ ունեմ «Իմ քայլը» դաշինքում, ընկերներ ունեմ տարբեր քաղաքական խմբակցություններում, հոսանքներում: Ոչ մի տարօրինակ բան չկա դրանում, իմ գործունեությունն ամբողջությամբ եղել է քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության ոլորտում: Բայց մեր ընկերությունը գաղափարական հիմքի վրա է եղել, և այդ գաղափարական հիմքը ամենևին ոչ կուսակցական գաղափարական հիմքն է, մեր ընդհանուր երազանքի ու նպատակի՝ ժողովրդավարական ու ազատ Հայաստան ունենալու շուրջ է եղել»,- ասաց նա:

Վահե Գրիգորյանը նաև շեշտեց «Անկախ նրանից, նրանք իմ ընկերներն են, թե իմ ընկերները չեն, դատավորի երդում տալու պահից, որ պահից, որ ես ընտրվեմ դատավոր, դատավորներն ընկերներ չեն ունենում այլևս»: