Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ առաջիկայում կբարձրացնեն դատավորների աշխատավարձը, բայց ոչ բյուջեի հաշվին:
Կառավարության ղեկավարը հույս ունի, որ դատավորների աշխատավարձերի բարձացման հարցում միջազգային գործընկերները կաջակցեն իրենց այս հարցում:
Վարչապետը համոզված է՝ առանց աշխատավարձերի բարձրացման հնարավոր չէ ունենալ դատական անկախ համակարգ:
Նիկոլ Փաշինյանը հորդորեց մեկ տարվա կյանք ունեցող կառավարությունից չակնկալել 30 տարվա խնդիրների լուծում: