տուն Հասարակություն Իրավական Դատավոր Հեբոյանի գործով կհարցաքննեն վկաներին. փաստաբան

Դատավոր Հեբոյանի գործով կհարցաքննեն վկաներին. փաստաբան

144
0

Կաշառակերության համար մեղադրվող նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի փաստաբան Արմեն Նադիրյանից այսօր Araratnews.am-ը տեղեկացավ, որ  ավարտվել է ապացույցների հետազոտությունը: «Հաջորդ դատական նիստում հարցաքննելու են վկաներին»,- ասաց փաստաբանը:

Ինչո՞ւ է դատական այս գործն արագ  քննվում: Փաստաբանը համաձայնեց՝ գործը իրոք արագ են քննում, իսկ թե ինչու է այդպես, դժվարացավ ասել: «Ամեն դեպքում արտասովոր է: Գուցե դատավորը գործուղման մեջ է եւ ուզում է արագ ավարտել գործը»,- ասաց  Արմեն Նադիրյանը:

Գագիկ Հեբոյանը, փաստաբանի խոսքով, համաձայն չէ իր մեղադրանքին: «Մենք անգամ խափանման միջոցը փոխելու միջնորդություն էինք ներկայացրել, սակայն մերժվեց: Կարծում եմ՝ կալանքի տակ պահելն արդարացված չէ»,- ավարտեց իր խոսքը նախկին դատավորի փաստաբանը:

Սոնա Դավթյան