Pastinfo.am-ը գրում է.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանն այսօր ստացել է ԱԱԾ-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Գեորգի Մելիքյանից, ով պնդեց, որ դա միանշանակ բողոքարկվելու է։ Վերջինս նաև հավելեց, որ քննիչի նկատմամբ նույնպես քրեական գործ պետք է հարուցվի։
«Մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և դա իրավաչափ պահանջ է։ Ակնկալում ենք, որ քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, քանի որ դա նաև արձանագրել է ԲԴԽ-ն և կոնկրետ այդ խախտումը։ Դա ոչ միայն իրենից խախտում է ներկայացնում, այլև հանցավոր արարքի ուղղակի դրսևորում», — ասաց Գեորգի Մելիքյանը։
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։
Մանրամասն՝ սկզբնաղբուր կայքում