տուն Լուրեր Դատարանում լսվել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հայտնի ձայնագրությունը....

Դատարանում լսվել է Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հայտնի ձայնագրությունը. galatv.am

100
0

5

Հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Բուդաղյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը դատարան է ներկայացրել ձայնագրություններ, որոնց վերծանումները փաստաբանի կողմից  հրապարակվել են ավելի վաղ՝ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք՝ նախորդ տարվա հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցավ փոխհրաձգություն: Միջադեպի հետևանքով մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը,  վիրավորվել էր  նրա եղբայրը՝  գործով որպես մեղադրյալ անցնող Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ  Նիկոլայ Աբրահամյանը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում նշեց, թե Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկը ձայնագրել է կատարվածը։

Հետագայում, երբ հանրահայտ տեսանյութը ուղարկվել էր փորձաքննության, փորձագետներին

Հայկ Ալումյան

Հայկ Ալումյան

հաջողվել էր ոչ միայն այդ տեսագրությունը վեր հանել, այլև պարզեցնել խոսակցությունները և վերծանման ձևով ներկայացնել քննության: Հայկ Ալումյանը մանրամասնեց. «Որ Սուրիկ Խաչատրյանն է հարվածներ հասցրել Ավետիք Բուդաղյանին մեքենայի մեջ, որտեղ որ իրենք փորձում են անօրինական զենքերը պահել, երբ որ դեպքի ժամանակ կանայք գոռում են «Տիգրան, մի կրակի», այսինքն ինքնապաշտպանություն չի: Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի կանայք գոռում են «Տիգրան, ինչի կրակեցիր», Տիգրան, թաղեմ բոյդ, մի կրակի»,- մեզ հետ զրույցում նշեց Բուդաղյանների փաստաբանը:

Մանրամասներն` այստեղ: