Այսօր Երևանում «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ դատարանների նկատմամբ ճնշում կա։
«Լիովին կիսում եմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կարծիքը, իրենք շատ կոմպետենտ արտահայտում են իրավիճակը, կարծում եմ՝ տեսնում եք»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ նիստին, Սողոմոնյանը նշեց, թե հստակ չի կարող պատասխանել։