տուն Լուրեր Դատարանը կալանավորել է Առատաշենում կնոջն ու կնոջ եղբորը սպանած տղամարդուն

Դատարանը կալանավորել է Առատաշենում կնոջն ու կնոջ եղբորը սպանած տղամարդուն

92
0

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 14-ին կալանավորել է Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբորը սպանելու մեջ մեղադրվող 63-ամյա Ժորա Հակոբյանին, հաղորդում է Shamshyan.com-ը։

 Հիշեցնենք, որ հունիսի 11-ին սպանություններ էին տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։