տուն Լուրեր Դատարանը ֆիրմային պարտավորեցրել Է 2,7 մլն դոլար վճարել Քարդաշյանին հեղինակային իրավունքների խախտման...

Դատարանը ֆիրմային պարտավորեցրել Է 2,7 մլն դոլար վճարել Քարդաշյանին հեղինակային իրավունքների խախտման համար

105
0

Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը 2,7 միլիոն դոլար կստանա որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար Missguided USA ընկերությունից, հուլիսի 4-ին հաղորդել Է TMZ ինտերնետ-ռեսուրսը,- տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ում դատարանը բավարարել Է 38-ամյա ֆոտոմոդելի եւ հեռուսահաղորդավարի հայցագանգատը, որը հարուցվել Է ընթացիկ տարվա փետրվարին: «Missguided-ը պլատֆորմներում եւ սոցիալական ցանցերում բազմիցս առանց թույլտվության օգտագործել Է Քարդաշյանի անունն ու կերպարը հագուստի վաճառքներն առաջ տանելու նպատակով»,- մեջբերումներ Է անում ռեսուրսը դատարանի վճռից: Նա ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ պատասխանողի կայքում գտնվել են ամբողջ Էջեր՝ նվիրված զգեստների, որոնց ձեւը գործնականում նույնական Է «բարձրաշխարհիկ առյուծուհու» հավաքածուների մոդելներին: Հրապարակման համաձայն՝ Missguided USA-ի գլխավոր մեղքն այն Է, որ նա օգտվել Է Քարդաշյանի եւ նրան նման մանեկենուհիների լուսանկարներից, որպեսզի գնորդների մոտ թյուր տպավորություն ստեղծի, թե իբր Քիմը ֆիրմայի դեմքն Է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։