տուն Լուրեր Դատապարտյալը ռեկորդային վարժություն է կատարել

Դատապարտյալը ռեկորդային վարժություն է կատարել

100
0

rek

Մայիսյան տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱՆ Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Կարապետյանը ռեկորդ սահմանելու և այն «Դյուցազնագրքում» գրանցելու համար կատարեց վարժություն 6 կիլոգրամ կշռող կցագնդերով` դրանք կախ դրությունից դեպի վեր մեկընդմեջ աջ և ձախ մերկ ձեռքերով վեր բարձրացնելով 2 ժամ 32 րոպեի ընթացքում 12782 անգամ:

ՀՀ օլիմպիական կոմիտեի Շիրակի մարզի ներկայացուցչության նախագահ Արմեն Բադեյանը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Ղուկաս Ղուկասյանը Ա. Կարապետյանին հանձնեցին պատվոգրեր և գավաթ:

Ռեկորդը գրանցելու համար նյութերը կուղարկվեն «Դյուցազնագիրք» ասոցացիա ՀԿ:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին