տուն Լուրեր Դատական համակարգի կոռուպցիան ըստ նախկին ոստիկանապետի (տեսանյութ)

Դատական համակարգի կոռուպցիան ըստ նախկին ոստիկանապետի (տեսանյութ)

124
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին` ձևավորվում է նոր Բարձրագույն դատական խորհուրդ, ո՞րն է նորությունը, որ դատական համակարգը պետք է կայանա նրանցո՞վ, ասաց, որ կարծում է` նորության խնդիրը չէ: «Ես կզարմանայի նույնիսկ, որ նորություն լիներ, չեմ կարծում, որ ինչ-որ նոր, հանրությանը ոչ հայտնի մեկի հայտնվելը էդ խորհրդում պետք է հույս ներշնչեր, որ դրանով էլ հենց փոփոխություններ պետք է լինի»,- ասաց նա:

Հարցին` Գագիկ Հարությունյա՞նը պետք է հույս ներշնչի, նա ասաց. «Ինչո՞ւ չպետք է Գագիկ Հարությունյանը հույս ներշնչի, մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: