տուն Քաղաքական Միջազգային Դաստիարակչական ծեծը թույլատրելի է․ Հռոմի պապ

Դաստիարակչական ծեծը թույլատրելի է․ Հռոմի պապ

98
0

boy-hugs-pope-mont_2718274b

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը չի բացառել, որ դաստիարակչական նպատակներով կարելի է հարվածել երեխային։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Միաժամանակ նա ասել է, որ չի կարելի է նվաստացնել երեխայի արժանապատվությունը։ Նա  հիշել է, թե ինչպես ամուսնական մի զույգի հետ հանդիպման ժամանակ ամուսիններից մեկն ասել է, որ լինում է, երբ երեխային հարվածում է, բայց դա երբեք չի անում դեմքին։ «Գերազանց է, որ նա հարգում է երեխայի արժանապատվությունը։ Եթե նա պատժում է երեխային, ապա դա անում է արդարացիորեն», — ասել է Ֆրանցիսկոսը՝ ելույթ ունենալով հայրերին նվիրված քննարկմանը։

Հռոմի պապը համարվում է երեխաների ամենամոլի պաշտպաններից մեկը։ Նա լուրջ բարեփոխումներ է արել Վատիկանում՝ պատժելով մանկապղծության մեջ մեղադրվող հոգևորականներին։