տուն Լուրեր Դասադուլավորների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել միայն Ռոբերտ Գրիգորյանը

Դասադուլավորների բողոքի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել միայն Ռոբերտ Գրիգորյանը

106
0

15665972_1872500912985731_2312873334750351980_n.thumb

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ազգային ժողովի մոտ, երբ դասադուլ անող ուսանողները փակել էին Բաղրամյան պողոտան, բախում էր տեղի ունեցել ուսանողների և ոստիկանների միջև, ովքեր փորձում էին դասադուլավորներին ճանապարհի երթեկելի հատվածից ուղղորդել դեպի մայթ:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից և ոչ մեկի բերման չեն ենթարկել, միայն մեկ հոգու` Ռոբերտ Գրիգորյանին՝ Քննչական կոմիտեի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում: