տուն Լուրեր Դասադուլ անող ուսանողները վարչապետի հետ չեն համաձայնել

Դասադուլ անող ուսանողները վարչապետի հետ չեն համաձայնել

141
0

տարկետում

Դասադուլ անող ուսանողներն այսօր հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ եւ ներկայացրել իրենց պահանջը:

Հիշեցնենք՝ ուսանողները  պահանջում են վերականգնել տարկետման իրավունքը, որը հանվել է զինծառայության մասին օրենքում փոփոխություն անելուց հետո:

2 ժամ տեւած հանդիպումից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը կառավարության շենքի առջեւ հավաքվածներին ասաց՝ իրենց համար զարմանալի էր, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳ  եւ պաշտպանության նախարարներ Լեւոն Մկրտչյանն ու Վիգեն Սարգսյանը,  չնայած ԿԳ նախարարը  երեկ ասել էր՝ ուսանողների հետ այլեւս քննարկելու ոչինչ չունեն:

Կառավարության անդամները  չեն համաձայնել  ուսանողների տեսակետին, հետեւաբար  դասադուլը կշարունակեն այնքան, մինչեւ վերականգնվի  տարկետման իրավունքը:

Գործադիր մարմնի ղեկավարն ուսանողներից առաջարկներ է խնդրել, որոնք կքննարկվեն, սակայն  ակցիայի մասնակիցները պահանջել են միայն տարկետման իրավունքի վերականգնում:  Մնացած խոսակցություններն անիմաստ են:

Հանդիպմանը մասնակցած ուսանողներն նաև  ասացին, որ  կառավարության ղեկավարն ու նախարարները   այնպիսի ծանրակշիռ փաստեր չեն ներկայացրել, որոնք կստիպեն իրենց  դասադուլը դադարեցնել: