տուն Լուրեր Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու

Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրն է լինելու

113
0

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը կլինի ամերիկյան հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Դարեն Արոնոֆսկին։

Արոնոֆսկին «Ռեքվիեմ երազանքի համար», «Շատրվանը», «Ռեստլերը», «Սև կարապ», «Նոյ» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակն է։

Արոնոֆսկու ֆիլմերում են նկարահանվել Ռասսել Քրոուն, Էնթոնի Հոփքինսը, Ջարեդ Լետոն, Վենսան Կասելը, Հյու Ջեքմանը, Միշել Փֆայֆերը, Խավիեր Բարդեմը, Միքի Ռուրկը, Նատալի Պորտմանը և այլ դերասաններ։

Տասը տարի առաջ Արոնոֆսկին «Ռեստլերը» ֆիլմի համար ստացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը` Ոսկե առյուծը։

Երևանում կայանալիք կինոփառատոնի շրջանակում մեծ էկրանին կցուցադրվեն Արոնոֆսկու հայտնի ֆիլմերից մի քանիսը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը Երևանում կմեկնարկի հուլիսի 8-ին և կտևի մինչև հուլիսի 15-ը։