տուն Լուրեր Դանի Ալվեսը 3 խաղով որակազրկվել է

Դանի Ալվեսը 3 խաղով որակազրկվել է

121
0

ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկվել է Ֆրանսիայի առաջնության 3 խաղով «Լիոնի» հետ խաղում (1:2) իր պահվածքի պատճառով:

Ֆուտբոլիստն այդ խաղում հեռացվել էր դաշտից մրցավարի հետ վիճելու համար, գրում է Goal.com-ը:

Խաղի 57-րդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստն ուղիղ կարմիր քարտ էր ստացել հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տուրպենին վիրավորելու համար և փարիզեցիներին թողել էր 10 հոգով:

Այս կերպ, Ալվեսը ստիպված կլինի բաց թողնել «Մոնպելիեի», «Լիլի» և «Տուլուզի» հետ խաղերը: