տուն Քաղաքական Միջազգային Դանակով զինված տղամարդը Չինաստանում սպանել է 6 բուժքրոջ

Դանակով զինված տղամարդը Չինաստանում սպանել է 6 բուժքրոջ

94
0

thika_1

Դանալով զինված տղամարդը Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Բեյդայխե քաղաքի հիվանդանոցում սպանել է 6 բուժքրոջ և հիվանդանոցի մեկ աշխատակցի: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Աղբյուրի տվյալներով` տղամարդու հարձակման դրդապատճառներն առայժմ անհայտ են:

Վերջին շրջանում Չինաստանում ավելացել է բժշկական անձնակազմի վրա հարձակումները: Վերջիններս ավելի հաճախ են սպառնալիքներ ստանում և դառնում բռնության զոհ: Բժիշկներին հաճախ մեղադրում են, որ ստանալով ցածր աշխատավարձ` նրանք հիվանդներին հաճախ կեղծ դեղամիջոցներ են նշանակում: