Այսօր առավոտյան ժամը 7. 30-ին «Գյումրու» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության համար դիմել է 1992 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա.Ռ-ն, որը 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է:
Տուժողը հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` Գյումրու Շիրակացու փողոցի Մարմարաշենի խճուղու խաչմերուկում` անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։
Կատարվում է նախաքննություն: