տուն Լուրեր Դալլաքյանը՝ Մարուքյանի քաղաքական «պապաների» եւ իր քարերը նետելու մասին

Դալլաքյանը՝ Մարուքյանի քաղաքական «պապաների» եւ իր քարերը նետելու մասին

98
0

marukyan7.thumb

Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի անձնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մեղադրանքներ հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հասցեին: Նա  նշեց, թե այդ ամենը կատարվել է Սերժ Սարգսյանի համաձայնությամբ: Ըստ Դալլաքյանի՝  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այժմ քաղաքական գործունեություն է ծավալում «պապաների» օգնությամբ: Դալլաքյանը Մարուքյանին անվանեց «լուսավոր հանցագործ» և վստահեցրեց, որ Մարուքյանը լուրջ հովանավորներ ունի: «Նրա հետևում պապաներ են կանգնած, մամաների մասին հետո կխոսեմ»,- ասաց Դալլաքյանը:

Դալլաքյանը հայտարարեց, որ 2012 թվականին իրեն առաջարկվել է դառնալ Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ և Սարգսյանի  աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնել: «Հարց է առաջանում՝ ինչո՞ւ եմ ես համաձայնվել: Պատասխանը շատ պարզ է. ես չորս տարի սպասել եմ, որովհետև կա հետևյալ թևավոր արտահայտությունը. կա քարերը հավաքելու և կա քարերը նետելու ժամանակը, եկել է իմ քարերը նետելու ժամանակը»,- ասաց նա։

«2008 թվականին Սերժ Սարգսյանի խնդրանքով ես հանդիպել եմ նրա հետ, որի  ժամանակ քննարկել ենք այն հարցը, թե ՀՀ նախագահը ինչ ուղերձով կարող է դիմել ժողովրդին»,- ասաց նա և նշեց, որ այդ տեքստը ինքն է շարադրել, և 2008-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը այդ ուղերձը ընթերցել է: Վիկտոր Դալլաքյանը մեջբերեց այդ ուղերձից չորս կետ, որոնք այդպես էլ չեն կատարվել:

Այս տարիների ընթացքում, Դալլաքյանի խոսքով, ինքը ընդամենը մեկ անգամ է տեսել Սերժ Սարգսյանին: