տուն Հասարակություն Կրթություն Daily Star-ի անդրադարձը հայկական դպրոցի «ուրվականին» (տեսանյութ)

Daily Star-ի անդրադարձը հայկական դպրոցի «ուրվականին» (տեսանյութ)

318
0

Որոշ լրատվական կայքեր օրերս շրջանառում էին տեղեկություն այն մասին, թե Էջմիածնի դպրոցներից մեկում պահակը տարօրինակ ձայներ է լսել, անվտանգության աշխատակիցներն էլ շենքում տեղադրված տեսախցիկների տեսագրություններում արձանագրել են ուրվականի զբոսանք դպրոցի միջանցքում, դրանից հետո հաստատությունում դեպքի հետ կապված՝ եկեղեցական արարողություն է արվել, քանի որ ենթադրում են՝ ուրվականն այդ տարածքում վաղուց մահացած մի երեխայի թափառող հոգին է:

Պարզվեց, որ տեսագրության մեջ ակնհայտ լուսավոր կետը տեսախցիկի առաջ պտտվող բզեզ է:

«Էօրնեկյան» դպրոցի հայտնի տեսանյութին անդրադարձել է նաև Daily Star բրիտանական պարբերականը:

Նյութում նշվում է, որ 2020 թ. փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը դպրոցի պահակը ներսում ձայներ է լսել․ այնքան հստակ ու պարզորոշ, որ դրանց մեջ կարողացել է երեխայի ձայն զանազանել։