«Չորրորդ փորձից հետո Սենատն ընդունեց վիճահարույց բանաձևը, որը որպես ցեղասպանություն է ճանաչում հայերի զանգվածային սպանությունները, որոնք տեղի են ունեցել մեկ դար առաջ։ Սա մի քայլ է, որը կսրի Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունները: Դոնալդ Թրամփը պարտավոր չէ այն ստորագրել, իրավական տեսանկյունից այն ուժ չունի, քանի որ սա պարտավորեցնող բանաձև չէ»,- այս մասին գրել է միջազգային հեղինակավոր Daily Mail պարբերականը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքակա ությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը: