տուն Քաղաքական Միջազգային Դաղստանում ոչնչացվել է երկու գրոհային

Դաղստանում ոչնչացվել է երկու գրոհային

96
0

1401087221_0000037211-chechency-doneckԴաղստանում հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ:

Այս մասին ТАСС-ին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից:

«ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություն է ստացվելԴաղստանի թաղամասերից մեկում զինված հանցախմբի անդամների հնարավոր առկայության մասին»,-տեղեկացրել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: Նշվել է, որ ստուգիչ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կասկածյալները: Իրավապահ մարմինների կողմից ձերբակալման փորձին ի պատասխան զինյալները կրակ են բացել, որից հետո փորձել են թաքնվել մոտակա անտառում: Պատասխան կրակից երկու հանցագործները ոչնչացվել են, ներկայում փնտրում են նրանց հանցակիցներին: